Գերմանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Audi-ի նախկին ղեկավար Ռուպերտ Ստեդլերին՝ մեքենաների վաճառքի հետ կապված խարդախության համար, որոնք հագեցած են եղել մեքենաների շարժիչների վնասակար արտանետումների հարցով թեստերի փոփոխումը թույլատրող ծրագրային ապահովմամբ, հաղորդում է Associated Press-ը:

Մյունխենի դատախազությունն այսօր հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ 3 այլ անձանց, որոնք մեղադրվում են Audi, Volkswagen եւ Porsche մեքենաների համար շարժիչների մշակման մեջ:     

Դրանք եւս հագեցած են եղել մեքենաների շարժիչների վնասակար արտանետումների հարցով թեստերի փոփոխումը թույլատրող ծրագրային ապահովմամբ:

Ստեդլերը մեղադրվում է նրա համար, որ նա՝ իմանալով մանիպուլյացիաների մասին, շարունակել է վաճառել այդ մոդելները:

Դատախազությունը հայտարարել է, որ Ստեդլերն այդ մասին տեղեկացել է 2015թ. սեպտեմբերին, երբ նմանատիպ սկանդալ էր ծագել՝ կապված Volkswagen-ի հետ, սակայն շարունակել է թույլ տալ այդ մեքենաների վաճառքը:

Այդ գործով մեղադրանքները վերաբերում է Audi-ի 251 000, Volkswagen 71,500 եւ Porsche-ի 112,000 մոդելներին, որոնք վաճառվել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: