Ձեր հին մեքենան էլեկտրոքարի վերածելու համար ձեզ անհրաժեշտ կլինի մոտ 5000 եվրո (5600 դոլար) , գրում է Bloomberg-ը:

Ֆրանսիական Transition-One ստարտափը տեխնոլոգիա է մշակել, որը Fiat Chrysler Automobiles NV, Volkswagen AG, Renault SA եւ PSA Group մեքենաների հին մոդելներում էլեկտրական շարժիչ, մարտկոց եւ ինտերակտիվ պանել է տեղադրում 5000 կամ 8500 եվրոյով:

«Ես մեքենաներ եմ վաճառում մարդկանց, ովքեր իրենց չեն կարող թույլ տալ 20 000 եվրո արժողությամբ էլեկտրոքար գնել: Մենք հին մոդելները էլեկտրոմոբիլների ենք վերածում»,- ասել է ստարտափի հիմնադիր Էյմերիկ Լիբոն՝ հույս հայտնելով, որ տարեվերջին ֆրանսիական եւ եվրոպական կարգավորիչը հավանություն կտա ծրագրին, իսկ սեպտեմբերից նախնական պատվերներ կլինեն՝ պահանջարկն ուսումնասիրելու համար: