Հուլիսի 29-ին գործարկվել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր մասնաճյուղը՝ ՀՀ, ք. Երեւան, Զվարթնոց օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի ժամանման սրահի հանրային գոտում:

Մասնաճյուղի նոր եւ ժամանակակից պայմանները հնարավորություն կընձեռի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդներին օգտվել Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ պրոդուկտների ողջ տեսականուց՝ ավանդային եւ վարկային պրոդուկտների ձեւակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն եւ այդ ամենը 24/7 ռեժիմով:

«ԶՎԱՐԹՆՈՑ» նոր մասնաճյուղի բացումը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ վաճառքների ցանցի ընդլայնմանն ու արդիականացմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է: Հետագայում Բանկը նախատեսում է բացել եւս մի քանի մասնաճյուղեր/սպասարկման գոտիներ, որոնք հաճախորդներին կսպասարկեն 24/7 ռեժիմով: