ՌԴ իշխանությունները չպետք է թերագնահատեն Մոսկվայի իրադարձությունները: Օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց  «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» ամսագրի խմբագիր, քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը:

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ակցիաներին մասնկացում է փոքրամասնությունը, դրանցում ներգրավված են հասարակության լայն շերտեր եւ զգալի տարբերություն կա 2011-2012 թվականներին Բոլոտնայա հրապարակի եւ ներկային գործըթնացների միջեւ:

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք միջնախավի քաոտիկ դրսեւորում է, որը չգիտի, թե ինչ է ուզում, բայց նրանց չի բավավարում այն, ինչ կա», - պարզաբանեց նա:

Փորձագետը նշեց, որ Պուտինն ի վերջո կհեռանա, սակայն դա հենց այնպես չի լինի, հակառակ դեպքում դա կարող է ցնցումներով ավարտվել:

Դրա համար պետք է հող նախապատրաստվի:

«Բոլորն ուշադիր հետեւում են Ղազախսատնում իշխանության տարանցմանը, սակայն հնարավոր չէ նույն կերպ ընդօրինակել, քանի որ երկրներում քաղաքական դասավորությունը տարբեր է:  Այս ամենում ամենակարեւորը անկանխատեսելիության գործոնն է: Հենց դրա բացակայությունը կարող է  պաշտոնյաների մոտ մտահոգություն առաջացնել», - ընդգծեց Լուկյանովը:

Փորձագետը խոստովանեց, որ չնայած միջազգային ասպարեզում  ՌԴ  հզորացմանը, կան ներքին խնդիրներ, որոնք հարկավոր է լուծել ոչ թե կոսմետիկ բարեփոխմամբ, այլ համակարգային: