Եմենում օդային հարձակում է իրականացվել Ադենում ընթացող ռազմական շքերթի վրա (այդտեղ տեղակայված է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող երկրի կառավարությւոնը), հաղորդում է Reuters-ը:

Գործակալության հետ զրույցում ականատեսը պատմել է, որ պայթյունից հետո նա 9 մարմին է տեսել: Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ, ներառյալ՝ հրամանատարը:

Եմենի վարչապետ Մային Աբդուլմալիք Սայիդն ու Եմենում Սաուդյան Արաբիայի բանագնացը հայտարարել են, որ օդային հարձակման հետեւում կանգնած է Իրանը:

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են հուսիթները: