Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի 1969թ. հազվագյուտ Lamborghini Miura-ն: Մեքենայի վազքը կազմում է 29 000 կմ, գրում է Motor-ը:

Վերջին 4 տարում այն գտնվել է ավտոտնակում, որտեղ էլ հայտնաբերվել է: Մինչ այդ այն օգտագործվել է միայն կարեւոր դեպքերի համար եւ մաքսիմալ զգուշությամբ: Սպորտքարն այնքան զգուշորեն են պահպանել, որ կես դար անց այն պահպանված է գործարանային վիճակով:

Lamborghini Miura-ն ունի  4-լիտրանոց V12 հզորությամբ 370 ձիաուժով: Առավելագույն արագությունը կազմում է ժամում 284 կմ: Սպորտքարի հետ տրամադրվում է գրքույկ, հաշվիներ եւ նույնիսկ իտալացի արտադրողի հետ նամակագրություն:

Այն վաճառքի կհանվի հոկտեմբերի 24-ին: Նախնական գնահատամամբ՝ լոտի արժեքը կազմում է մոտ մեկ մլն ֆունտ սթերլինգ: