ՆԱՏՕ-ն մտադիր չէ ՌԴ-ից Թուրքիայի գնած С-400 համակարգերը ինտեգրել դաշինքի ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգում: Ուրբաթ լրագրողներին այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պատասխանը ոչ է: Ծրագրեր չկան ռուսական С-400 համակարգերը ՆԱՏՕ-ի ՀՕՊ եւ ՀՀՊ միասնական համակարգում ինտեգրելու համար», -ասել է նա՝ դաշինքի գլխավոր գրասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին: