ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման եւ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

«Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաեւ՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի եւ պատկան մարմինների կողմից։

Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,–նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աշխատանքից ազատում են  ազգային հատկանիշով պայմանավորված։

Սոչիի օդանավակայանի աշխատակիցները հայտարարում են՝ աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցներին