7-րդ սերիայի BMW-ի ներկայիս սերնդի շարքում կա միացվող հիբրիդ, սակայն ապագա սեդանը ամբողջությամբ էլեկտրական տարբերակ կունենա եւ առանձին ինդեքս, հաղորդում է Motor-ը:

BMW Blog-ը, հղում անելով բավարացի մասնագետների շրջանում սեփական աղբյուրներին, պնդում է, որ «յոթնյակի» հաջորդ սերունդը պատմության մեջ առաջին անգամ հաճախորդներին կառաջարկի ամբողջությամբ էլեկտրական մոդիֆիկացիա:

Մեքենայի ստեղծումն ընթացիք մեջ է. այն կկոչվի  i7 եւ շուկայում կհայտնվի 2021-ի վերջին կամ 2022-ի սկզբին: Սպասվում է, որ էլեկտրական շարժիչի հզորությունը առնվազն 650 ձիաուժ կլինի:

i7-ի ակկումուլյատորային մարտկոցի էլեկտրատարողությունն, ըստ նախնական տվյալների,  կտատանվի 80-120 կՎ սահմաններում, ինչը կարող է BMW-ի համար մեկ լիցքավորման դեպքում բավականին մեծ ընթացքի պաշար ապահովել՝ մինչեւ 700 կմ:

Ինչ վերաբերում  է ներքին այրման շարժիչներին, ապա սպասվում է, որ նոր սերնդում 7-րդ սերիան կզրկվի բազմալիտրանոց V8 եւ V12 ագրեգատներից: