Գոշ գյուղի վարչական տարածքում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և առաջ ընթանալով՝ հայտնվել է ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։

Ըստ աղբյուրի՝ ավտոբուսում եղել է 25-ից ավելի ուղևոր՝ Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվից։ Նրանք մեկնում էին Գոշավանք։

Ավելի վաղ՝ NEWS.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկության՝ 8 հոգի էր հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ: