Իրանը ներկայիս պայմաններում միջուկային պարտավորությունների կրճատման համար 3-րդ քայլը կձեռնարկի եւ միայն Իսլամական Հանրապետությունը իրավունք ունի որոշել միջուկային  գործարքով իր պարտավորությունները կատարել կամ հրաժարվել դրանցից, ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է  ԻՌՆԱ-ն:

«Միջակային գործարքի համատեղ հանձնաժողովի բոլոր անդամները եկել են ընդհանուր կարծիքի, որ ԱՄՆ-ն առաջացրել է առկա լարվածությունը եւ Իրանի պահանջներն ի սկզբանե հստակ էին՝ առանց որեւէ լրացուցիչ սպասումների, բացի մյուս կողմերի միջուկային  պարտավորությունների կատարումից», - ընդգծել է նա:

«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ եթե մնացած կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, հակառակ դեպքում մենք էլ լիրարժեք չենք կատարի մեր պարտավորությունները եւ իհարկե մեր բոլոր  գործողությունները կլինեն միջուկային գործարքի շրջանակում», - հավելել է նա:

Նրա խոսքով Իրանը 3-րդ քայլը կձեռնարկի ներկայիս պայմաններում միջուկային պարտավորությունների կրճատման համար եւ միայն Իսլամական Հանրապետությունը իրավունք ունի որոշել միջուկային  գործարքով իր պարտավորությունները կատարել կամ հրաժարվել դրանցից:

Զարիֆը վկայակոչելով  միջուկային գործարքի «հնգյակի» որոշ անդամ երկրների՝ պարտավորությունների կրճատման կոչին, ասել է, որ Իսլամական Հանրապետությունը պետք է ընդունի որոշում եւ եթե մնացած անդամները չկատարեն իրենց պարտավորությունները, այդ քայլը կձեռնարկվի նախորդ միջոցների հետ: