Համացանցում տարածվել է մի ձայնագրություն, որտեղ օդանավակայանի ղեկավարներից մեկը բացատրում է հայ աշխատակցին, թե ինչու են իրեն աշխատանքից ազատել։ Ձայնագրության մեջ նշվում է, որ նրան աշխատանքից ազատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բողոքի նամակը ստորագրելու համար։

«Մեզ մոտ չեն սիրում,  երբ մարդիկ բողոքում են։ Պետք էր սպասել  եւ լռել»,–ասում է օդանավակայանի ներկայացուցիչը՝ պնդելով, որ ազգությունը կապ չունի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի հայազգի աշխատակիցները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ իրենց աշխատանքից ազատում են ազգային հատկանիշով պայմանավորված։

Սոչիի օդանավակայանի աշխատակիցները հայտարարում են՝ աշխատանքից ազատում են հայկական ազգանուններով աշխատակիցներին