Ferrari-ն ստիպում է հանրահայտ մոդելյոր Ֆիլիպ Փլյայնին հեռացնել Instagram-ի իր ակաունտից իր սեփական սուպերքարի հետ արված լուսանկարները, քանի որ դրանք, իբրեւ, վարկաբեկում են իտալական բրենդի հեղինակությունը, գրում է Մոտոր-ը։

Հանրաճանաչ գերմանացի մոդելյոր Ֆիլիպ Փլյայնը, որի վառ եւ որոշ դեպքերում էպատաժային իրերը շատ են սիրում շոու բիզնեսի աստղերն ու մարզիկներն ամբողջ աշխարհից, անսպասելիորեն դարձել է Ferrari ընկերության կողմից լուրջ պահանջների առարկա։ Բանն այն է, Փլյայնը, որն ապրանքանշի հաճախորդն է ավելի քան 10 տարի, վերջերս ձեռք էր բերել հերթական սուպերքարը՝ վառ կանաչ գույնի 812 Superfast-ը, եւ պարծեցել էր այդ իրադարձությամբ Instagram-ում՝ դնելով շարժիչի ապակե կափարիչի վրա նույն գույնն ունեցող սպորտային կոշիկը սեփական բրենդի նոր հավաքածուից։

Դեռ ավելին, նոր Ֆերարին սկսել է հաճախակի երեւալ մոդելյորի բլոգում տեղադրված լուսանկարներում, ընդ որում՝ Փլյայնի համար շքեղ կյանքի սովորական «ատրիբուտների» հետ մեկտեղ՝ լողազգեստով մոդելներ եւ թանկարժեք ալկոհոլ։ Հետեւորդները, ըստ հավանումների, այդպիսի սյուժեներին բնավ դեմ չեն, իսկ Ferrari-ն անսպասելիորեն լարվածություն էր ստեղծել։ Ընկերության ներկայացուցիչներն անգամ ուղարկել էին մոդելյորին զայրույթով լի նամակ, որում պահանջել էին դադարել Instagram-ում հրապարակել նրա սեփական ավտոմեքենան եւ նույնիսկ հեռացնել վառ կանաչ սուպերքարով բոլոր հրապարակումները 48 ժամի ընթացքում։ Հակառակ դեպքում նրանք դատական հայց կներկայացնեն Փլյայնի դեմ։