Մարտաֆիլմերի վետերաններ Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը միավորվել են The International անունով նոր դրամատիկական հեռուստասերիալում նկարահանվելու համար, հաղորդում է Deadline-ը։

Այդ ուրախալի լուրը հայտնել է անձամբ Ստալոնեն Instagram-ի իր էջում։

 «Ես եւ «Բալբոա Փրոդաքշնս»-ն այնքան ուրախ ենք հայտնել The International անունով այդ անհավանական նոր սերիալի մասին։ Հիանալի կլինի աշխատել իմ հին ու բարի ընկեր @dolphlundgren-ի հետ»,-գրել է Ստալոնեն։

Սերիալում գլխավոր դերը կխաղա Դոլֆ Լունդգրենը, որը կլիի ՄԱԿ-ի գաղտնի գործակալը։

Նշվում է, որ սերիալը ցուցադրելու իրավունքն արդեն իսկ ձեռք են բերել Fox, CBS եւ NBC ընկերությունները։ Բացի այդ, նոր նախագծով հետաքրքրվել են Netflix-ն ու Apple-ը։