Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դիվանագիտական ջանքերի ձախողում է անվանել իր դեմ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները: Այս մասին նա ասել է երկուշաբթի Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իմ դեմ պատժամիջոցները հրաժարում են երկխոսությունից եւ Վաշինգտոնի դիվանագիտության ձախողում», - Զարիֆին մեջբերում է ISNA գործակալությունը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կարողացել է Հորմուզի նեղուցի հարցով կոալիցիա ձեւավորել, իսկ նրանց դաշնակիցները չեն ցանկանում միանալ նրան այդ նախաձեռնությունում»:

Նախարարը հայտնել է, որ Իրանի առաջընթացը եւ զարգացումը կլինի լավագույն պատասխանը ճնշման եւ տնտեսականա ահաբեկչության ամերիկյան քաղաքականությանը:

Ցանկացած կայսրություն հավերժ չէ, և մենք կանգուն կմնանք այս պայքարում ՝ ապավինելով իրանցի ժողովրդին»:

Հուլիսի 30-ին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու Զարիֆի նկատմամբ: Ըստ նրա՝ «միջազգային հանրության համար Զարիֆը իրանական ռեժիմի դեմքն է, նա կանգնած է  Թեհրանի միջուկային ծրագրի օգտին քարոզչություն եւ ապատեղեկատվություն  տարածման, բալիստիկ հրթիռների և ահաբեկչական ցանցերի ստեղծման գլխավերեւում»:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվերի սառեցում եւ արգելք ԱՄՆ քաղաքացիների եւ ընկերությունների համար դրա մասնակիցների հետ բիզնես վարելու համար: