ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լայվ» է մտել Խնձորեսկի կամրջի վրայից: Կամրջի վրա նրա հետ են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Ուժային կառույցների ղեկավարները նաեւ պարեցին ճոճվող կամրջի վրա:

«Խնձորեսկի կամրջի վրա ենք, որտեղ այսօր տեղի է ունենում Սպարապետի օրվա միջոցառումը: Էն հեռվում, ժայռերի ծերպերին երեխեքը պարում են: Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան ա կորցրել, ընդհանրապես Սեւան, Դիլիջան, Կապան, Ղարաբաղ, Շուշի, Ամարաս, Գանձասար: Այ էն վանքում քիչ առաջ ընդունեցինք հայոց բանակի մի խումբ նորակոչիկների երդումը հանդիսավոր պայմաններում։ Այսօր Սպարապետի օրն է, ովքեր մոտակայքում են, կարող են հասնել... Լավ, հիմա զգուշությամբ հետ գնացեք: Սա Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջն ա, եթե բարձրությունից վախենում եք, սա ամենահարմար տեղն է վախը հաղթահարելու համար: Աննա, հո՞ չես վախենում»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ Խնձորեսկում արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Սպարապետի օր» տոնական միջոցառումը: 

«Սպարապետի օրը»  բոլոր ժամանակների մեր սպարապետների ոգեկոչման տոնական միջոցառումն է։ Խնձորեսկում, Անապատ վանքի բակում է գտնվում 18-րդ դարի ազգային- ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի շիրիմը։