Ստամբուլում ասորական նոր եկեղեցու բացմանը նախագահ Էրդողանը հանդիպել է Պոլսո պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Մաշալյանի հետ։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Պոլսո հայոց պատրիարքարանի մամուլի ծառայությունից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Մաշալյանի հետ, ունեցել կարճ զրույց։

Նախագահ Էրդողանը հանդիպման ժամանակ իր ողջույններն է հղել Ստամբուլի հայ համայնքին՝ շեշտելով, որ մաղթում է, որ Պատրիարքի աթոռը շուտով կզբաղեցվի։