Ստեփանակերտում մեկնարկել է ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, բացման խոսքով հանդես է գալիս Բակո Սահակյանը (ֆոտոռեպորտաժ

Արցախի կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրել է. «Համահայկական խաղերը սպորտի միջոցով «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնության, համերաշխության գաղափարներ է տարածումն համայն հայության շրջանում: Ձեր մասնակցությունն այս կարևոր միջոցառումներին ևս մեկ անգամ կփաստի համազգային գերակայությունների նկատմամբ մեր միասնական դիրքորոշումը հստակեցնելու, մեր ուժերը համախմբելու և բռունցքվելու կարողությունը»:

Արցախի վարչական տարբեր շրջանների վարչակազմերը ակտիվ մասնակցում են այսօրվա հավաքի կազմակերպմանը։ Մասնավորապես, Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտարարել է, որ ստանձնում է քաշաթաղցիների տեղափոխումը և մասնակցությունն այդ միջոցառմանը, և օգոստոսի 5-ին ավտոբուսով անվճար կկազմակերպվի Բերձոր-Ստեփանակերտ-Բերձոր ուղևորափոխադրում։

Նշենք, որ վաղը Ստեփանակերտում մեկնարկում են համահայկական ամառային 7-րդ խաղերը: Համահայկական խաղերը կանցկացվեն օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:

Ըստ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, խաղերին այս տարի մասնակցում է 35 երկրների 161 քաղաքներից ավելի քան 5244 մասնակից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի ընթացքում ֆեյսբուքյան «լայվով» դիմել էր արցախցիներին՝ հայտարարելով , որ օգոստոսի 5–ին կարևոր խոսակցությւուն է ունենալու նրանց հետ։