Եվրամիությունը 127 միլիոն եվրո է հատկացրել մարդասիրական օգնության ձեռք բերմանը Թուրքիայում  փախստականներին պահելու պայմանների բարելավման համար, ում համար դեպի Եվրոպա մուտքը փակ է: Այս մաիսն նշվում է երեքշաբթի Բրյուսելում Եվրահանձնաժողովի տարածված հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանձնաժողովը 127 մլն եվրո է հատկացրել Թուրքիայում փախստականների աջակցության համար», - ասվում է  տեքստում:

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ 2015-2016 թվականներին ԵՄ-ն խոստացել է Թուրքիային 6 մլրդ եվրո հատկացնել  ԵՄ ուղեւորվող անօրինական միգրատների համար իր սահմանի փակման նպատակով: Այս միջոցներից ներկա պահին հատկացվել է 5.6 մլրդ եվրո: