Մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ այս տարի արժեթղթերի ամերիկյան շուկայում բաժնետոմսերի գնի անկումից հետո կորցրել են իրենց ընդհանուր կապիտալի 2.1 տոկոսը , գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ շուկայում բաժնետոմսերի գնի կտրուկ անկումն առաջացել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աճող լարվածությունից:

Ամենից շատ տուժել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ կորցնելով 3.4 մլրդ դոլար: Ընդ որում նա մնում է մոլորակի ամենահարուստ մարդն իր  110 մլրդ դոլարով:

Նշվում է, որ վերջին ամիսներին կապիտալ կորցրել են նաեւ մյուս երկրներում: Դա վերաբերում է նաեւ Հոնկոնգի վերնախավին, որն 9 շաբաթ շարունակ ցնցվում է զանգվածային բողոքի ակցիաներից. այդտեղ 10 ամենահարուստ մագնատները հունիսի 23-ից 19 մլրդ դոլար են կորցրել: