Դերասան Վալենտին Գաֆտին կաթվածով հոսպիտալացրել են, հաղորդում է ՌԵՆ ՏՎ-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դերասանը մոտ մեկ շաբաթ վատ ինքնազգացողություն է ունեցել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այժմ Գաֆտի վիճակը կայունացել է, նա գտնվում է նյարդաբանության բաժանմունքում:

Գաֆտը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 2-ին: Կինոյում դեբյուտը կայացել է 1956 թվականին «Սպանություն Դանտե փողոցում» ֆիլմով: Առավել հայտնի է դարձել   «Գարաժ», «Ավետյաց երկինք», «Խեղճ հուսարի մասին մի խոսք ասեք…» ֆիլմերով:

1970-ականներից դերասանն աշխատում է «Սովրեմեննիկ» թատրոնում, այստեղ էլ կայացել է նրա ռեժիսորական դեբյուտը:1984 թվականին Գաֆտն արժանացել է ՌԽԴՍՀ Ժողովրդական արտիստի կոչման: