Փեբբլ-Բիչում Gooding & Company աճուրդի տունը վաճառքի կհանի Ferrari Sergio ունիկալ մոդելը, գրում է Motor-ը:

Ընդամենը 6 նման ռոդսթեր է ստեղծվել՝ բոլորը թափքի եւ ինտերիերի օրիգինալ գույնով: Լոտի նախնական արժեքը 2,5-3 մլն դոլար է:

Երկդռնանի Ferrari Sergio-ին նախորդել է Pininfarina Sergio կոնցեպտը՝ «վիրտուալ» դիմապակիով շոու-քարը, որը ցուցադրվել է Ժնեւի ավտոսրահում 2013թ.: Ferrari 458 Speciale Aperta-ի ագրեգատների վրա կառուցված առեւտրային տարբերակը ցուցադրվել է նույն ավտոսրահում 2 տարի անց: Ռոդսթերով տոնել են իտալացի հայտնի ատելիեի 85-րդ տարեդարձը, ինչպես նաեւ ոգեկոչել Սերջիո Պինինֆարինայի հիշատակը, որը ղեկավարել է ընկերությունը 1961-2001թթ.:

Տեխնիկապես Ferrari Sergio-ն կրկնում է «դոնորին»՝ հետեւի մասում տեղադրված է 4,5 լիտրանոց մթնոլորտային V8 շարժիչ, զարգացնում է 605 ձիաուժ (540 ՆՄ պտտեցնող պահ) եւ զուգորդված յոթաստիճան պրեսելեկտիվ «ռոբոտով»: Տեղից Sergio-ն 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 330 կմ/ժ: