ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգի սակագները իջեցնելու նախաձեռնությունը, միաժամանակ հիշեցնում, որ ընկերությունն արդեն տեւական ժամանակ, իր բաժանորդներին տրամադրում է այն սակագները, որոնք մրցակից օպերատորները նվազեցրել եւ սկսել են տրամադրել ընթացիկ տարվա օգոստոսի մեկից:

Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար ելքային զանգի մեկ րոպեի սակագինը եղել է 38, մուտքայինը՝ 25, իսկ կարճ հաղորդագրության սակագինը` (SMS) 40 դրամ: Գործող բոլոր 3 օպերատորներն, այժմ արդեն, Արցախում տրամադրում են ռոումինգի նույն սակագները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում Արցախում ռոումինգի սակագների շարունակական նվազեցումն ապահովելու գործընթացը: Դրա վկայությունն է նաեւ այն, որ Արցախում ռոումիգում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, հնարավորություն ունեն ՀՀ ցանկացած բնակավայր զանգահարելու «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագնով՝ յուրաքանչյուր զանգից առաջ հավաքելով *101*հեռախոսահամար#: Այսինքն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար Արցախում գործում է 25/25 դրամ/րոպե սիմետրիկ սակագինը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վոյաժ» ծառայությունը եւս նոր հնարավորություն է բաժանորդի համար. օրական ֆիքսված 500 դրամով Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդին առաջարկվում է մինչեւ 50 ՄԲ ինտերնետ եւ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 50 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: