Թուրքիայում գրանցվել է 5,8 մագնիտուդով երկրաշարժ: Հինգշաբթի այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ծառայության տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայկված է Դենիզլի քաղաքից 57 կմ հյուսիս-արեւելք, որտեղ բնակվում է մոտ 313 հազար մարդ: Օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: