Դիջիթեյնը և Դեվելանդուն փորձարկում են արհեստական բանականության նոր, ժամանակակից լուծումներ:

Այս բացառիկ ռազմավարական համագործակցությունը կազմակերպությունների միջև սկսվել է 2019 թվականի ապրիլից` Դիջիթեյնի ընթացիկ համակարգերը արհեստական բանականության տեխնոլոգիաներով արդիականացնելու մտադրությամբ:

Մասնավորապես, իր EPICA արհեստական բանականության հարթակով Դեվելանդուն կտրամադրի անհատականացված խաղային առաջարկություններ խաղացողների համար: Սա կիրականացվի պարբերաբար սովորելով խաղային տվյալների հիման վրա` խաղացողների նախընտրելի խաղեր, խաղային պատմություն, դեմոգրաֆիկ և այլ խաղային տվյալներ, մինչդեռ առաջարկությունների գործիքը կկիրառի խաղերի փոխհատման մատրիցան, խաղացողների համար ավելի գրավիչ խաղեր առաջարկելու համար:

Ավելին, Protogen արհեստական բանականության հարթակը նաև կվերլուծի խաղացողների խաղադրույքները: Հիմա հնարավոր կլինի հայտնաբերել խարդախ ու ռիսկային խաղացողներին՝ հետևելով նրանց խաղային վարքագծին: Այս համակարգի շնորհիվ՝ խաղացողները կդասակարգվեն 1-10 սանդղակով՝ ըստ իրենց ռիսկայնության աստիճանի:

Արդյունքում՝ Դիջիթեյնի գործընկերները անցում կկատարեն ավանդական պատմական տվյալների բազայի վերլուծությունից դեպի փոխկապակցվածությունների հայտնաբերման և վարքագծերի կանխատեսման, ինչի շնորհիվ նախօրոք կհայտնաբերեն խարդախ և ռիսկային խաղային գործունեությունները:

Արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները լույսի արագությամբ ներթափանցում են Դիջիթեյնի ՏՏ ենթակառուցվածք՝ խոստանալով ունենալ բեկումնային ազդեցություն ընդհանուր ոլորտի մակարդակով: