Աստղագետների միջազգային թիմը ALMA հեռադիտակի օգնությամբ աստղեր ձեւավորող 39 խոշոր գալակտիկաներ են հայտնաբերել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով ALMA կայքին:

Հայտնի է դարձել, որ գիտնականները հայտնաբերել են զանգվածային մուգ գալակտիկաներ, որոնց գոյությունն ակտուալ տեսություններով բացատրության ենթակա չէ:

Գիտնականների պնդմամբ՝ դրանք այսօրվա էլլիպտիկ գալակտիկաների նախորդներն են:

Հետազոտողները նշում են, որ աստղեր ձեւավորելը դրանցում ընթանում է 100 անգամ ավելի ակտիվ, քան Ծիր Կաթին գալակտիկայում: