Facebook ամերիկյան ընկերությունը ամերիկյան առաջատար ԶԼՄ-ներին լիցենզիայի համար տարեկան 3 մլն դոլար է առաջարկել նույնանուն սոցցանցի նոր էջում իրենց կոնտենտի տեղադրման համար: Հինգշաբթի այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ Facebook-ի ընտրությունը կանգ  է առել The Walt Disney Company-ի, ABC հեռուստաընկերության, The Washington Post-ի, Bloomberg-ի,  Dow Jones ընկերության, The Wall Street Journal-ի դուստր ձեռնարկության վրա: Յուրաքանչյուր լիցենզիայի գործողության ժամկետը սահմանված է 3 տարի: Լուրերին նվիրված նոր էջը սոցցանցում կհայտնվի արդեն այս աշնանը:

Հրապարակման համաձայն՝ Facebook-ը պաստրատ է վերոնշյալ լրատվամիջոցներին ազատ ընտրություն ապահովել այն հարցում, թե ինչ նյութեր են հայտնվելու նոր էջում:

Առաջին տարբերակը նախատեսելու է Facebook-ում անմիջապես հոդվածի տեղադրում, իսկ մյուսը՝ միայն վերանգրի տեղադրում, որը բացելու  դեպքում օգտատերը հղումով ավտոմատ անցնելու է ԶԼՄ-ի կայք: