ԵՏՄ-ում ձեռնախուխ են եղել անդրազգային ընկերությունների համար նոր իրավական տարածի ստեղծմանը: Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կոլեգիային հանձնարարություն է տրվել համապատասխան աշխատանք կատարել, այդ թվում սահմանման նպատակով՝ ելնելով միջազգային փորձից, թե ինչ շրջանակում ընկերություններն ինչ արտոնություններ կստանան, որպեսզի աշխատանքն ավելի գրավիչ լինի, նպաստել կապերի հաստատմանը, որպեսզի ընկերություններն աշխատեն բոլոր երկրների տարածքներում եւ ընկերություններին խթանել  մեծացնել արտահանման ծավալը:

«Մեր կարծիքով, նման արտոնությունները կխթանեն խոշոր եվրասիական անդրազգային ընկերությունների ձեւավորումը», - ասաց Տիգրան Սարգսյանը: