Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները հուշանամականիշների մարման արարողություն են անցկացրել, որոնք Միության ստեղծման 5-ամյակին եւ եվրասիական ինտեգրացիայի 25-ամյակին նվիրված թողարկել էին ԵՏՄ անդամ երկրների փոստային ծառայությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Արարողությունը տեղի է ունեցել Չոլպոն-Ատայում ընթացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո: Պատվիրակությունների ղեկավարները «Ռուխ Օրդո» մշակութային-ազգագրական համալիրի տարածքում փոստային կնիքների դրոշմվածքները դրել են նամականիշներով ծրարների մեջ: Այնուհետեւ վարչապետներից յուրաքանչյուրը ստորագրել է իր ծրարը:

Նամականիշների վրա, որոնք կառավարությունների ղեկավարները մարել են, պատկերված է ԵՏՄ խորհրդանիշը, իսկ ծրարներին Միության անդամ 5 երկրների դրոշները: Նամականիշներով ծրարները այբբենական կարգով կտեղադրվեն ներկայացուցչական ֆիլատելիստական ալբոմներում: Մարման է ներկայացված 6 ալբոմ. մեկական յուրաքանչյուր վարչապետի համար եւ եւս մեկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի թանգարանի համար: