Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ BBC-ի ռուսական ծառայության հրապարակած աղմկահարույց հոդվածին։

Ըստ Ավինյանի՝ BBC-ն իր հոդվածում որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, այլ հղում է կատարել ձեռք բերված տվյալներին։

«Ես չեմ կարող որևէ կերպ սա մեկնաբանել, քանի որ, փաստացի, որևէ փաստաթուղթ BBC–ն չի ներկայացնում, այլ հղում է կատարում այն տվյալներին, որը որ ստացել է ենթադրաբար ՀՔԾ–ից, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, ես չեմ կարող ասել»,–հայտարարեց փոխվարչապետը՝ խորհուրդ տալով մնացած հարցերով դիմել իրավապահներին։