Ձեր վերնաշապիկը շուտով կկարողանա կառավարել լույսն ու երաժշտությունն ըստ ձեր ցանկության, գրում է MIGnews-ը:

ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի հետազոտողներն ինովացիոն գործվածք են մշակել, որը հնարավորություն է տալիս հագուստի միջոցով կառավարել էլեկտրոնային սարքերը:

Հետազոտողների խոսքով՝ ջրակայուն, հակաբակտերիալ եւ շնչող նյութը հիմնված է «շարժական տրիբոէլեկտրական գեներատորի» վրա: Հետազոտողները գործընկերներ են փնտրում թեստավորման եւ տեխնոլոգիայի պոտենցիալ կոմերցիալիզացման համար: