Օգոստոսի 9-ին, ժամը 15.40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է եւ գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարեւանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու:

Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:

Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Կասկածյալը ձերբակալվել է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն: