Հրաձգությունը, որը նախօրեին տեղի էր ունեցել Օսլոյի մերձակայքում գտնվող մզկիթում, կհետաքննվի որպես հնարավոր ահաբեկչություն, հաղորդում է BBC News-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Նախօրեին տղամարդը կրակ էր բացել «Ալ Նուր» իսլամական կենտրոնում, որը տեղակայված է նորվեգական մայրաքաղաքի արվարձանում:

Վերջին տվյալներով՝ մի մարդու հաջողվել է վնասազերծել հրաձիգին: Արդյունքում մեկ հոգի ստացել է թեթեւ վնասվածքներ:

Ավելի ուշ կասկածյալի տանը հայտնաբերվել էր կնոջ դի: Ոստիկանությունը հայտնել էր, որ հանգուցյալը հրաձիգի բարեկամուհին էր:

Մզկիթի ղեկավարը տեղեկացրել է, որ հրաձգության ժամանակ ներսում գտնվել է երեք մարդ:

Ոստիկանությունում նկարագրել են կասկածյալին որպես նորվեգացու, որը հայտնի էր ոստիկաններին դեռեւս նախքան դեպքը իր քրեական անցյալի պատճառով: