Black Sheep Innovations շվեյցարական արհեստանոցը ստեղծել է Volkswagen Amarok-ի համար ամենահետաքրքիր փաթեթներից մեկը՝ իսկական մինի բար, գրում է Մոտոր-ը։

Ցյուրիխի Black Sheep Innovations արհեստանոցի մասնագետները որոշել են գտնել Volkswagen Amarok-ի թափքի բոլոր մասերի կիրառությունը, ինչի համար նրանք ստիպված էին գործի դնել կահույքի կտորներ, որոնք սովորաբար օգտագործվում են շարժական արկղերի մեխանիզմներում:

Այնուհետեւ շվեյցարացիները պարզել էին, որ հետեւի անիվի լամպի հատվածում տեղավորվում է 5-6 շիշ կամ ալյումինե տարա: Արդյունքում ստացվել էր շատ յուրահատուկ եւ կիրառելի հատված:

Բացի այդ, Black Sheep Innovations-ն աշխատել էր նաեւ թափքի հետնամասի վրա: Բացովի կափարիչի տակ հայտնվել է ուտելիք պատրաստելու համար փոքրիկ ջեռոց, ընպելիքների համար զովացնող բաժին, ինչպես նաեւ սպասք եւ սեղանի պարագաներ պահելու համար: