Գերմանիան մտադիր է ընդունել օրենք, որը կարգելի պլաստիկից տոպրակների օգտագործումը, քանի որ առեւտրականների հետ կնքած կամավոր համաձայնագրերը բավարար չափով արդյունավետ չէին, հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության նախարար Սվենյա Շուլցեն, հաղորդում է Reuters-ը։

 «Իմ նախարարությանը կարգելվի օգտագործել պլաստիկ տոպրակներ,-հայտարարել է Շուլցեն՝ նշելով, որ նրա նպատակն է «աղտոտող հասարակությունից» ազատվելը եւ ընդհանուր առմամբ պլաստիկի պակաս օգտագործումը»։

2021 թվականից ԵՄ-ը կարգելի որոշ պլաստիկից պատրաստված ապրանքների օգտագործումը, մասնավորապես, ըմպելու ձողիկները, պատառաքաղներն ու դանակները։