Apple ընկերությունը պատրաստ է  վճարել 1 միլիոն դոլար ցանկացածին, որը կկարողանա կոտրել iPhone-ի անվտանգության համակարգը հեռավորության վրա՝ շրջանցելով տեխնոհսկայի պաշտպաության բոլոր համակարգերը, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ընկերությունը զգալի չափով մեծացրել է պարգեւավճարի չափը․ վերջին անգամ Apple-ն առաջարկել է հաքերներին 200 000 դոլար 2016 թվականի իր բոնուսային ծրագրի շրջանակում։

Դրա նպատակն է հաքերների հետ համագործակցությունը, ոչ թե iPhone-ի օգտատերերին թիրախավորելը։

Հաքերները հնարավորություն կստանան մեծ չափով պարգեւատրվելու սկսած այս աշնանից, հայտարարել է տեխնոհսկայի անվտանգության բաժնի ղեկավար Իվան Քրսթիչը Լաս Վեգասում կայացած Black Hat technology անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում։