Կեյո համալսարանի բիոինժեներները ներկայացրել են իրենց նոր մշակումը: Մարդկանց համար ռոբոտացված պոչը ստացել է Arque անվանումը: Գիտնականներին ոգեշնչել է ծովաձիու կազմաբանությունը եւ հավասարակշռության հետ խնդիր ունեցող մարդկանց օգնելու ցանկությունը, հաղորդում է Nat- geo-ն:

Պոչն ունի պաշտպանիչ թիթեղ եւ մեկ արհեստական ող: Թիթեղները միացված են էլաստիկ լարերով, իսկ ողերն ամրացված են զսպանակներով: Ամրացված հաղորդիչները հաշվարկում են մարդու մարմնի շարժումներն ու քաշը, եւ արդյունքում սարքը, որը կազմված է ողերից ու 4 պնեւմատիկ մկաններից, թույլ է տալիս պոչին սինքրոնացնել մարմնի դիրքը:

Պոչը շարժելուց ստացված ուժը կարող է փոխել մարդու ծանրության կենտրոնի դիրքը: Սարքը մշակողների խոսքով՝ դա կօգնի հավասարակշռությունը պահելու համար: Բացի այդ, այն «կարող է ընդլայնել էվոլյուցիոն հնարավորությունների սահմանները»: Այն կարելի է փորձարկել վիրտուալ իրականության մեջ:

Նախատիպը միացված է օդային կոմպրեսորին եւ սնվում է պնեւմատիկ ձողերի: Վերջնական տարբերակը պետք է լինի ավտոնոմ: