Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի երեխաները պաստառներով եկել են Հետաքննության պետական բյուրոյի պատի մոտ՝ հորն աջակցելու քաղաքական գործչի հարցաքննության ժամանակ, հայտնում է «Страна.ua»-ն: 

Նշվում է, որ ՀՊԲ շենքի պատի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ լրագրողներ եւ ակտիվիստներ: Նրանց թվում են նաեւ Ուկրաինայի նախկին առաջնորդի երեխաները՝ դուստրեր Ալեքսանդրան եւ Եվգենիան, որդի Միխայիլը:

Նշվում է, որ Պորոշենկոյի հակառակորդները բերել են պաստառներ եւ բարձրախոսներ: Այնտեղ են ժամանել նաեւ նախկին նախագահի կողմնակիցները, որոնք հակառակորդների ելույթները խլացնում են ձայնային ազդանշաններով: Կարգին հետեւում են մի քանի տասնյակ իրավապահներ: Պորոշենկոյի կողմնակիցները վանկարկում են «ՀՊԲ-ն զտում է իշխանությունը, այլ ոչ թե մեդիան»:

Ուկրաինայի նախկին առաջնորդի որդին իրադարձությունների վայր է եկել ընկերների հետ: Ընկերները պատանուն բոլոր կողմերից այնպես են շրջապատել, որ լրագրողներին չի հաջողվում նրանից հարցազրույց վերցնել:

Հայտնի է, որ Միխայիլը դեռեւս դեռահաս է եւ սովորում է բրիտանական «Կոնկորդ քոլեջում: