Boston Consulting Group Թվային կառավարության կենտրոնի առաջնորդ Միգել Կարասկոն կլինի Երեւանում WCIT 2019-ի հիմնական զեկուցողներից մեկը:

Կարասկոն աշխատում է պետական հատվածի հաճախորդների հետ, որպեսզի փոխակերպի նրանց կազմակերպությունները եւ առաջավոր հնարավորություններ ստեղծի թվային մշակման, տեխնոլոգիաների եւ տվյալների վերլուծության ոլորտում: Նա նաեւ Boston Consulting Group-ի (BCG) ղեկավարն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեխնոլոգիաների հարցերով եւ Digital BCG գլոբալ ղեկավար խմբի անդամն է:

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կազմակերպած եւ ՀՀ կառավարության աջակցությունը ստացած համաշխարհային մասշտաբի միջոցառմանը մասնակցելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Համաժողովի կազմակերպական աշխատանքները կատարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։