Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին համատեղ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով Ուրֆա քաղաք են մեկնել ամերիկյան ստորաբաժանումներ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ օգոստոսի 5–ից 7–ը թուրք ամերիկյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թուրքիայի Ուրֆա քաղաքում համատեղ կառավարման շտաբ է ստեղծվել։

Նշվում է, որ արդեն Ուրֆա են մեկնել ամերիկյան ստորաբաժանումները, որոնք թուրքական զինուժի հետ համատեղ Սիրիայում անվտանգության գոտի են ստեղծելու։