Չինաստանի Կենտրոնական բանկը գրեթե պատրաստ է թողարկել սեփական կրիպտոարժույթը: Reuters եւ Bloomberg գործակալությունները՝ հղում անելով Չինաստանի Ազգային բանկի վճարումների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Մու Չանչունյին, հայտնում է, որ վիրտուալ արժույթը «գրեթե պատրաստ է»:

Բանկի հետազոտողներն աշխատում են արժույթի վրա արդեն 5 տարի: Թվային արժույթի թողարկման հնարավորություն է դիտարկում նման շվեդական Riksbank-ը:

Հաղորդագրության համաձայն՝ Չինաստանի ԿԲ-ն կթողարկի նոր թվային արժույթը երկաստիճան համակարգի միջոցով, որի շրջանակում ինչպես Ազգային բանկը, այնպես էլ կոմերցիոն բանկերն արժեթղթերի օրինական թողարկիչ են համարվում: Ազգային բանկում հայտարարել են, որ չեն ապավինի բացառապես բլոկչեյնին եւ դրա փոխարեն կընտրեն չեզոք դիրք՝ կապված այն բանի հետ, թե ինչ տեխնոլոգիա կորոշի կիրառել: