Իրենց որդուն սիրող բարի ծնողները նրա 18-ամյա տարեդարձին նվիրել էին BMW ավտոմեքենա: Տղան առատաձեռնությունը չէր գնահատել եւ սպիտակ սեդանը հրել էր գետի մեջ, որովհետեւ նվերն իր սրտով չէր, հայտնում է NDTV-ն:

Երիտասարդի պահվածքը պայմանավորված էր նվերից դժգոհությամբ. նա ոչ թե BMW, այլ Jaguar էր ցանկանում:

Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, թե ինչպես է հայտնվել խորտակվող սպիտակ BMW-ի հոլովակը. նվերի հետ հաշվեհարդար տեսնելով՝ Jaguar-ի չափահաս սիրահարն անձամբ է նկարահանել իր արարքի հետեւանքը: Բայց նման հնարավորությունը բաց չեն թողել նաեւ ապերախտության այդ ատրակցիոնի ականատեսները:

Այն բանից հետո, երբ ավտոմեքենան ուղարկվել է դայվինգով զբաղվելու, այն մի քանի տասնյակ մետր լողարկել է եւ դեմ առել կղզյակին: Տեղացիները փորձել են «խեղդվողին» փրկել: Փրկարարական գործողության արդյունքների մասին ոչ մի բան չի հաղորդվում: