Կոստա Ռիկայում՝ Մոին նավահանգստում (Լիմոն արեւելյան նահանգ) բեռների ստուգման ժամանակ առգրավվել է ավելի քան 500 կգ կոկաին: Թմրանյութերի խմբաքանակը  հայտնաբերվել է կոնտեյներում, որը ժամանել է Կոլումբիայից եւ ուղեւորվել է Իտալիա, երկուշաբթի հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով Հանրային անվտանգության  նախարարությանը:

Կոնտեյներում գտնվել են պլաստամսե իրեր, սակայն դրանում թաքնված է եղել կոկաինի խմբաքանակ: Ոստիկանները 20 ճամպրուկներում ընդհանուր 504 կգ քաշով թրմանյութեր են հայտնաբերել:

Օգոստոսի 4-ին Մոին նավահանգստում ոստիկանությունը 240 կգ քաշով կոկաինի խմբաքանակ էր հայտնաբերել: Այն ժամանել էր Պանամայից եւ պետք է առաքվեր Բելգիա:

Մաքսանենգները հաճախ են օգտագործում Կոստա Ռիկայի տարածքը եւ ափամերձ ջրերը Հարավային Ամերիկայից թմրանյութերի խմբաքանակները ԱՄՆ եւ եվրոպական երկրներ ուղարկելու համար:

Պաշտոնական տվյալներով՝ տարվա սկզբից Կենտրոնական Ամերիկայի երկրից առգարվվել է 28 տոննա թմրանյութ: 2018 թվականի արդյունքներով՝ մաքսանենգներից առգրավվել է 33.6 տոննա կոկաին: