Լոնդոնի Չելսի էլիտար թաղամասում Մուր փողոցում երիտասարդը, որը գտնվել է Audi Q7-ի ղեկին եւ հետեւել է Porsche-ին, 11 մեքենայի է հարվածել, հաղորդում է Carsguru-ն:

Նշվում է, որ երիտասարդը չի կարողացել կառավարել մեքենան եւ հարվածել է բնակելի տների մոտ կայանած այլ մեքենաների:

Լոնդոնի մամուլի հաղորդմամբ՝ վնասը կազմել է գրեթե 50 հազար ֆունտ սթերլինգ: ՃՏՊ-ի արդյունքում տուժել են հետեւյալ մակնիշի մեքենաները՝ Bentley Bentayga, Porsche Cayenne եւ McLaren MP4–12C, ինչպես նաեւ եւս 8  լյուքսային մոդելներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 1 մլն ֆունտ սթերլինգ:

Չելսի թաղամասը հայտնի է անշարժ գույքի բարձր գներով: Թաղամասում տների միջին արժեքը հասնում է մինչեւ 350 մլն ռուբլու: Մուր փողոցում անշարժ գույքի սեփականատերը պատմել է, որ տուժած մեքենաներից 3-ն իրեն էին պատկանում:

ՃՏՊ-ի մեղավորին այժմ բուժօգնություն են տրամադրում, նա գլխի հատվածում լուրջ վնասվածք է ստացել: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հետաքննությունը: