Օգոստոսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 11.167.2 կգ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Տնամերձ 51 հողամասից հայտնաբերվել է կանեփի 26.256 բույս:

Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 905փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 10 պայթուցիչ, 9 ատրճանակ, 1 հրազեն, 3 հրացան եւ ինքնաձիգի 2 պահունակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 22 հետախուզվող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 620.54 գրամ «մարիխուանա», 4.6 գրամ «մեթամֆետամին», 2 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ եւ «տրամադոլ» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ: Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: