Օգոստոսի 11-ին ժամը 3։00-ի սահմաններում, Երեւանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրանյութ է, որը ձեռք է բերել համացանցի միջոցով: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` թմրանյութն իրացնող անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: