Հայաստանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարեւմտյան` 3-8 մ/վ։ Երեկոյան Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրի մեծ մասում օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, որից հետո մինչեւ շաբաթվա վերջ չի փոխվի: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+35:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,  

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +28+33,

Արագածոտնի լեռներում գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը` +15+20, ցերեկը՝ +34+35,  

Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +34+35,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +34+35,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +16+20, ցերեկը՝ +32+35,    

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +26+30 (հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+35):