Ամերիկյան Rezvani Motors ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Tank ամենագնացը, որն ունի Dodge Demon մոդելի հզորագույն շարժիչ: Ընդ որում, ինժեներներն արդիականարել են շարժիչը, որպեսզի այն ավելի շատ «բորբոքեն»: Ջանքերի արդյունքն է կապոտի տակ 1000 ձիաուժ հզորությունը, գրում է Carsguru-ն: 

Ամենագնացը մշակվել է նոր գեներացման Jeep Wrangler հիմքով՝ կուլտային մոդելից փոխառելով պողպատե շրջանակն ու ֆիրմային ամբողջական շարժակի համակարգը: 349 հազար դոլարից սկսվող Tank-ը ունի 6,5 լիտրանոց V8 շարժիչ, գիշերային տեսանելիության, ինչպես նաեւ էլեկտրամագնիսային ազդակներից պաշտպանության համակարգերը: Լրակազմի գինը առավել «համեստ է»՝ արժե 155-295 հազար դոլար: Rezvani Tank-ի տվյալ տարբերակները հագեցած են V6 ուժային սարքերով, ունեն են մինչ 285 ձիաուժ հզորություն: Հատկանշական է, որ ընկերությունում մշակում են նաեւ «ռազմական» տարբերակը, որը կոչվում է Military Edition: Այն ներառում է հակագազեր, բարձրախոսեր, լուսարձակ եւ այլ մասնագիտացված սարքեր:

Պատրաստի օրինակները հաճախորդներին հասանելի կլինեն արդեն հաջորդ տարի: