2019 թվականի առաջին կիսամյակում Ճանապարհային ոստիկանությունը  երթեւեկության կանոնների 839.167 խախտում է հայտնաբերել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 871.665 խախտում: Այս մասին NEWS.am -ի հարցմանն ի պատասխան  հայտնել են  Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով՝ ոչ սթափ վիճակում վարելու 2708 դեպք է հայտնաբերվել (2018 թ.՝  2636): Գրանցվել է արագության ռեժիմի խախտման 332.372 դեպք (2018թ.՝  338.034), գծանշման պահանջի խախտման՝ 188.684 դեպք ( 2018 թ.՝ 196.757):

Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալու 4421 դեպք (խոսքը ՃԵԿ-ով արգելված դեպքերի մասին է): 2018 թվականին՝ 3792 դեպք:

Լուսացույցի խախտման 23555 դեպք է գրանցվել (2018 թ.՝  18581):  

2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում վարելու համար (2018 թ.՝  139 վարորդ):