ՀՀ ոստիկանությունը դեռեւս ձեռնպահ է մնում «վաֆլի» գծանշումների արդյունավետությանը գնահատական տալուց:

«Դեռեւս վաղ է գնահատական տալ նման գծանշումների արդյունավետությանը»,- NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունում:

Նշենք, որ նման գծանշումը հայտնվել է մի քանի ամիս առաջ: Նպատակն առանձնապես խնդրահարույց խաչմերուկների բեռնաթափումն է: Վարորդների խոսքով՝ նպատակին չեն հասել, այդ պատճառով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտի՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդների նկատմամբ, որոնք չեն հասնում կանգառներ եւ ուղեւորներին իջեցնում են երկրորդ կամ երրորդ գծի վրա, ինչպես նաեւ արգելել կայանումը խաչմերուկներում: